Թուրքիայում սովորող մի խումբ ադրբեջանցի ուսանողներ մտադիր են մայիսի 10-ին բողոքի ակցիաներ կազմակերպել՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Ադրբեջանի իշխանությունների դեմ, որոնք ուսանողներին պարտադրում են մասնակցել երկրի նախկին նախագահ, գործող նախագահ Իլհամ Ալիևի (լուսանկարում՝ աջից) հոր՝ Հեյդար Ալիևի (լուսանկարում՝ ձախից) 90-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Turan գործակալության փոխանցմամբ՝ ուսանողներից մեկը, ով չի ցանկացել ներկայանալ, պատմել է, որ երիտասարդները պատրաստվում են Հեյդար Ալիևի ծննդյան օրը՝ մայիսի 10-ին, Թուրքիայի տարբեր քաղաքներում ակցիաներ կազմակերպել ադրբեջանական բանակում մահերի դեմ: