Այսօր Աջափնյակ համայնքում Հալաբյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ շտաբի դիմաց նստել էր Բանակի օրը Եռաբլուրում Սերժ Սարգսյանին իր սոցիալական վիճակից դժգոհող տիկինը, ում վրա ՀՀ նախագահը բարկացավ և ասաց՝ «եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը փչացնում ես, որ ի՞նչ անես», գրում է Aravot.am-ը:
Aravot.am-ը տիկնոջից հետաքրքրվեց՝ ի՞նչ է անում ՀՀԿ շտաբի դիմաց և արդյո՞ք ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ճիշտ էր, երբ Եռաբլուրում ՀՀ նախագահին վստահեցնում էր, որ աշխատանքով ապահովել է նրան ու երեխաներին էլ իր տուն տարել, պահել է:
«Հա, ասեց՝ արի աշխատանք տամ, ինձ կանչում են մասնավոր մաքրության գործ եմ անում, ինձ ձեռ չի տալիս պետական գործը…Մի վախտ իմ նեղ սրտին հասել ա, օգնել ա, չեմ ասում չի օգնել, բայց ամենալավը ՀՀԿ-ն է: Որ կարելի է կատարել ճիշտ ընտրություն, Տարոն Մարգարյանը որպես քաղաքապետ, ավագանիներն էլ մարդավարի ընտրված են: Ես գոհ եմ բոլորից էլ»,- ասաց տիկինը՝ նայելով ՀՀԿ շտաբից իրեն «թամաշա» անելու դուրս եկած ՀՀԿ-ականներին:
Նրանք էլ իրենց հերթին գովեցին տիկնոջը՝ «ապրես, ապրես»: «Բա ինչո՞ւ ես եկել նստել ստեղ, էսօր փողդ տվե՞լ են»,- հարցրին նաև ՀԱԿ համակիրները: «Ինձ միշտ էլ ՀՀԿ խմբակցությունը օգնում է»,- պատասխանեց տիկինը:
Տեսանյութը՝ Aravot.am-ի