Home / Տեսանյութեր / «Բարև Երևան»-ի անդամը պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

«Բարև Երևան»-ի անդամը պահանջում է ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը ապրիլի 26-ին և 29-ին բազմաթիվ ընտրախախտումների մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով. խախտումների մեծամասնության հեղինակը ՀՀԿ-ն է, սակայն կան նաև ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի. ոստիակնության, մարզպետարանների և այլ մարմինների կողմից կատարված խախտումներ: Այս մասին ասված է մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Բարև Երևան» դաշինքի տարածած հայտարարության մեջ:

«Հիմք ընդունելով այն, որ Հանրապետական կուսակցության խախտումների քանակն ու մաշտաբն այնպիսին է, որ դրանք անխուսափելիորեն ազդեցություն կունենան մայիսի 5-ի ընտրությունների վրա, «Բարև Երևան»-ի անդամը ԿԸՀ-ից պահանջում է Ընտրական օրենսգրքի սահմանված ընթացակարգով ընտրապայքարից հանել ՀՀԿ-ին», – նշում են հայտարարության հեիղնակները:

Իոաննիսյանի դիմումները ԿԸՀ-ում կքննարկվեն այսօր ժամը 17:00-ին:

Լուսանկարը՝ «Բարև Երևան» դաշինքի