Արքայազն Չարլզի այցը նախապատրաստելու համար Հայաստան ժամանած Բուքինհեմյան պալատի անվտանգության աշխատակիցների հետ Հայաստան է ժամանած եղել նաև այցը կազմակերպող, «Երևան, իմ սեր» հիմնադրամի համահեղինակ, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ըստ օրաթերթի՝ Սարգսյանի այցի նպատակն է եղել «նայել» արքայազնի անցնելիք հնարավոր երթուղին:
Երեկ «Հրապարակ»-ը զանգահարել է Արմեն Սարգսյանի երևանյան գրասենյակ, որտեղից հաստատել են, որ նա այդ հարցերով եղել է Հայաստանում, սակայն Բուքինհեմյան պալատի անվտանգության աշխատողների հետ մեկնել է Լոնդոն: Գրասնեյակից նշել են նաև, որ այլ մանրամասների չեն տիրապետում, չգիտեն էլ, թե երբ է գալու արքայազնը: