2013 թվականի մայիսի 10-ը ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Հաջորդ ուրբաթ օրվա փոխարեն Հայաստանում կաշխատեն մայիսի 18-ին (շաբաթ):
Մայիսի 10-ը ոչ աշխատանքային օր հայտարարելը հնարավորություն է տալիս հայաստանցիներին միանգամից 4 ազատ օր ունենալ, քանի որ 9-ը նույնպես ոչ աշխատանքային է, իսկ 11-ը և 12-ը՝ շաբաթ-կիրակի:
Կառավարության հաջորդ նիստը սովորականից մեկ օր շուտ կկայանա՝ մայիսի 8-ին: