Այն, որ ՀՀԿ-ն ոչ միայն չի թաքցնում, որ իր քաղաքապետը թալանել է քաղաքացիներին, այլև նույն թեկնածուն է առաջարկում, ըստ էության, հայտարարություն է, որ ՀՀԿ-ն թալանել է ու թալանելու է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինս նշել է, որ նման վերաբերմունքը քաղաքացուն մարտահրավեր նետել է, և մայիսի 5-ին կայանալիք Երևան ավագանու ընտրություններին երևանցիները պետք է իրենց հարցնեն՝ թասիբ ունե՞ն արդյոք դրան պատասխանելու, թե ոչ:
«Ընտրությունները վերածվում են հանրաքվեի, արդյոք ստանալու են մանդատ՝ շարունակելու թալանը: Եթե մենք գնանք և մերժենք թալանչի ուժին, ուրեմն նրանց կեղծիքի հնարավորությունները էապես սահմանափակվելու են՝ առավել ևս որ համագործակցում ենք ՀՅԴ, ԲՀԿ-ի հետ, «Ժառանգության» հետ տեղամասային մակարդակով», – ասել է Զուրաբյանը:
Նա նշել է, որ լիդերների մակարդակով ՀԱԿ-ը համագործակցության առաջարկ է արել «Ժառանգության»-ը, սակայն պատասխան չի եղել: