Home / Հայաստան / Երևանում 816.5 հազար ընտրող կա. ոստիկանություն

Երևանում 816.5 հազար ընտրող կա. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իր կայքում հրապարակել է  Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքացիների վերջնական ցուցակը:

Ընտրողների թիվը 816475 է, որից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:

Ոստիկանությունը նշում է, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նախագահական ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք չեն ունեցել:

Նախագահական ընտրությունների ժամանակ Երևանի ընտրողների թիվը կազմել է 813 502, որից 810 925 ընտրող ընդգրկված են եղել հիմնական ցուցակում, 2577 ընտրող` լրացուցիչ ցուցակներում:

«Այսպիսով, Երևան քաղաքի ՀՀ քաղաքացի հանդիսացող ընտրողների թիվը ՀՀ Նախագահի ընտրություններից հետո չի աճել, իսկ 26.03.2013 թ. հրապարակված Երևան քաղաքի ընտրողների թվի համեմատ (817814) ընտրողների վերջնական թիվը նվազել է 1339-ով», – նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ: