«Բարգավաճ Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններից հետո, այդուամենայնիվ, որոշել է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
ԲՀԿ-ին մոտ կանգնած թերթի աղբյուրները հայտնում են, որ դա տեղի է ունենալու ԱԺ աշնանային նստաշրջանի սկզբում:
«Ըստ նույն աղբյուրների, ԲՀԿ-ն պատրաստվում է աշնանը կուսակցության ներսում նաև կառուցվածքային որոշ փոփոխություններ կատարել: Թե ինչպիսի փոփոխությունների մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ: Դրանք քննարկման փուլում են: ԲՀԿ-ն պատրաստ է նաև կուսակցությունից գործարար թևի անջատմանը: Իշխանությունն արդեն այսօրվանից պատրաստվում է 2017-18թթ. ընտրություններին, և, փաստորեն, որոշել է գործարկել նույն սցենարը, որը կիրառվեց 2006-2008թթ. ընթացքում: Այն ժամանակ, սակայն, գործիքը կամ «ընդդիմությունը»` ՕԵԿ-ն էր: Թե այս սցենարը ժամանակի ընթացքում ինչ մուտացիաների կենթարկվի և արդյո՞ք արդյունավետությամբ կգործի, դեռ կերևա», – գրում է թերթը: