ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստին որոշում է կայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացրել է 112 հազար եվրոյին համարժեք դրամ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով 2012 թ. նոյեմբերին կայացրած վճռի պահանջները կատարելու նպատակով։
Դիմումատուները «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության 17 անդամներ են, որոնք իրենց գանգատը ներկայացրել են 2006թվականի մարտի 31-ին:
Ինչպես նշում է ՀՀ կառավարության կայքը, Եվրոպական դատարանը վճռել է, որ ներպետական օրենսդրությամբ պետք է փոխհատուցվեր դիմումատուների ոչ նյութական վնասը, ինչը ժամանակին չի արվել։