Մայիսի 17-ին, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Ղուդաբաշյանը, ընդգրկված լինելով վերակարգում, հոսանքահարվել է և գիտակցության չգալով մահացել, հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր:
Երեք օրվա ընթացքում սա բանակում զինծառայողի մահվան երկրորդ դեպքն է: ՊՆ-ի հաղորդմամբ, մայիսի 15-ին ժամկետային զինծառայող Դավիթ Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել էր ծառայակիցների վրա, որի հետևանքով պահակախմբում ընդգրկված շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: