Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողների, հարազատների և համագյուղացիների կողմից շաբաթ օրը կազմակեպված բողոքի ակցիայի ընթացքում Երևան-Սևան մայրուղում երթը խոչընդոտել են ՀՀ ոստիկանության, ռազմական ոստիկանության և զինվորական հատուկ ուժեր: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ դեպքի վայրում են եղել նաև ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ու ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նպատակ են ունեցել կանխել բողոքի ծայրահեղ միջոցը:
Այսօր տարածած հայտարարության մեջ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
1. բողոքի մասնակից քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմամբ սահմանափակվել է քաղաքացիների տեղաշարժի և միավորումների ազատության իրավունքը
2. զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ օգտագործվել են խաղաղ հավաքի մասնակիցների դեմ, որը համարվում է սահմանադրական նորմի կոպիտ խախտում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է ՀՀ գլխավոր դատախազից.
1. իրականացնել համապատասխան քննություն և պարզել, թե ովքեր են հրաման արձակել զինված ուժերի ստորաբաժանումները իրենց մշտական տեղակայման վայրից Երևան-Սևան մայրուղի տեղափոխել
2. հարուցել քրեական գործ և պատասխանատվության ենթարկել պաշտոնական դիրքը չարաշահած անձանց:
Իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է իր հայտարարությունը ընդունել որպես հաղոդում հանցագործության մասին: