Home / Հայաստան / «Ազատագրված տարածքների վերադարձ ԼՂՀ անկախության դիմաց» տարբերակն ընդունելի չէ ԼՂՀ վարչապետի համար

«Ազատագրված տարածքների վերադարձ ԼՂՀ անկախության դիմաց» տարբերակն ընդունելի չէ ԼՂՀ վարչապետի համար

«Ազատագրված տարածքների վերադարձ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դիմաց» տարբերակն ընդունելի չէ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի համար: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում:

Հարությունյանը նշել է, որ դա իր անձնական կարծիքն է:

«Ես պատրաստ չեմ որպես մարդ, որը մասնակցել է ազատագրական պայքարին, որպես զինվոր՝ զիջելու այդ ձեռքբերումները, որ ունեցել ենք և որն այսօր սահմանում է մեր հիմնական անվտանգության երաշխիքը: Ես որպես քաղաքացի պատրաստ չեմ այդ զիջմանը գնալու», – ասել է ԼՂՀ վարչապետը: