Երեկ ԱԺ՝ գազի գնի վերաբերյալ նիստի ժամանակ հայտնի է դարձել, որ Ռոբերտ Նազարյանի կողմից ղեկավարվող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գնի բարձրացման հայտը ստացել է մայիսի 13-ին, սակայն դրան կից եղել է փաստաթուղթ այն մասին, որ նոր գնի համաձայնագիրը ուժի մեջ է ապրիլի 1-ից սկսած: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպանն ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է դառնում մի բան, որ այդ տեղեկատվությունը հասարակությունից թաքցվել է առնվազն ապրիլի 1-ից սկսած:
«Հիմա մենք սկսում ենք կասկածել, որ այդ ինֆորմացիան հասու է եղել մեր կառավարությանը նաև նախագահական ընտրություններից առաջ: Ես ուզում եմ հիշեցենք, որ հոտկեմբերի 24-ին ես հրապարակեցի մի տեղեկություն՝ կառավարությունը «Հայռուսգազարդ»-ում իր 20% բաժնեմասը նպատակ ուներ վաճառել՝ մինչև գարուն գները բարձրացումը կանխելու համար», – ասել է Զուրաբյանը:
Ըստ պատգամավորի՝ սա նշանակում է, որ իշխանությունները գազի գինը գաղտնի են պահել՝ նախագահական ընտրությունների վրա վատ ազդեցություն չթողնելու համար, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ մախինացիա, հասարակական կարծիքի մանիպուլացիա:
ՀԱԿ անդամն ասել է նաև, որ վերջին քառօրյան ցույց է տվել, որ ԱԺ-ում դրական փոփոխություն կա, այն է՝ ձևավորվել է համախբված ընդդիմություն:
Ըստ Զուրաբյանի՝ դրա մասին վկայել են երեք քվեարկությունները՝ Մարտի 1-ի հանձնաժողովի, ընտրացուցակների հրապարակման և Կառավարության ծրագրի վերաբերյալ, որտեղ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ԲՀԿ-ն միևնույն կարծիքն են հայտնել:
Անդրադառնալով երեկ ԱԺ-ում ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանի ելույթում հնչեցրած այն դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանը պատմության մեջ կմնա, քանի որ նա երկրորդական մարդ է դարձրել երկրի առաջին նախագահին՝ Զուրաբյանն ասել է, որ Գալուստ Սահակյանը պատմության մեջ կմնա իր տափակ հումորներով: