ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության բոլոր անդամները, ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները, Հայաստանի բոլոր մարզպետները՝ իրենց անձնական եկամուտներից հատկացումներ կանեն բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամին, հայտնում են Կառավարությունից ու նշում, որ Արմավիրի մարզում կարկուտից տուժած գյուղացիներին աջակցելու նպատակով գումար կարող են փոխանցել բոլոր ցանկացողները:
Բնական աղետներից տուժած գյուղացիների օգնության հիմնադրամ
Կոնվերս Բանկ
1930047127690100 /դրամ/
1930047127690101 /դոլար/
Հիշեցնենք, որ վարչապետը մայիսի 22-ին այցելել էր Արմավիրի մարզ ու զրուցել գյուղացիների հետ: Հանդիպումից հետո Մրգաշատ գյուղի բնակիչ Բարունակ Ղուկասյանն Еpress.am-ի հետ զրույցում ասել է, որ վարչապետը «թաքուն եկել էր Արմավիր, որ ժողովուրդը չիմանա ու չհավաքվի, հետո փախել էր մարզպետարան, հավաքել գյուղապետերին, լավ կենաց էր ասել ու հեռացել, չնայած իր գալ-չգալը բոլորովին իմաստ չունի, եթե ժողվուրդը սոված ա»:
«Որ պիտի գա ու էդքան անիմաստ խոսի, թվերի հետ խաղ անի… նա բանկիր ա, թվերի հետ խաղ ա անում, օդից փող ա բռնում, օդից ո՞նց կարելի ա սոված ժողովուրդ կերակրել կամ փրկել»,- ասել էր Ղուկասյանը: