հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Դիմակավոր մարդը ադրբեջերենով ջիհադի կոչ է անում

Դիմակավոր մարդը ադրբեջերենով ջիհադի կոչ է անում

Օրերս համացանցում տարածվել է տեսանյութ, որում դիմակավոր մարդը կոչ է անում ադրբեջանցիներին և թուրքերին միանալ Սիրիայում ջիհադին: Տեսանյութի հեղինակը նշում է, որ, դատելով ելույթ ունեցողի արտահայտություններից, կարելի է ենթադրել, որ վերջինս պատկանում է վահաբիթների աղանդին:

Ելույթ ունեցողի կողքին դրված է ձեռքի նռնակ և շարժական հակահրթիռային համակարգ՝ «Աղեղ»: Նա ասում է, որ հանդես է գալիս «Ջեյս ալ-Անսար Մուհաջիրուն» խմբավորման անունից և ադրբեջանցի և թուրք եղբայրներին տեղեկացնում է Շամում ջիհադի մասին (հավանաբար, նկատի ունի Դամսկը (Դամասկոս)՝ երբեմնի Արաբական Խալիֆայության մայրաքաղաքը – Epress.am):

Նա տալիս է «Ջեյս ալ-Անսար Մուհաջիրուն» խմբավորման մի քանի անդամների անուններ՝ Օմար Շիշան, Աբու Ախյա Ազերի և Աբու Ջիհադ:

Բացի դա, դիմակավոր անձը հայտարարում է Սիրիայում շարիաթական պետություն կառուցելու իր մտադրության մասին և կոչ է անում «բարեպաշտ մարդկանց մասնակցել Շամի սուրբ հողի վրա ընթացող ջիհադին»:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին մոջահեդ-թուրքերի կայքը բացահայտել է Սիրիայում սպանված մոջահեդ-ադրբեջանցիների թիվը՝ հրապարակումը ուղեկցելով սպանվածների լուսանկարներով:

Ինչպես հաղորդում է APA-ն՝ 2013 թվականի ապրիլի դրությամբ Սիրիայում սպանվել է մոտ 30 ադրբեջանցի զինյալ: Սպանված ադրբեջանցիների անունները չեն հրապարակվում, սակայն կայքերում տեղադրվել են նրանցից մի քանիսի լուսանկարներ, այդ թվում՝ հետմահու: