Anonymous հաքերային խմբավորումը հարձակում է գործել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի, ինչպես նաև մի շարք այլ կառավարական կայքերի վրա, այդ թվում՝ իշխող կուսակցության և վարչապետի կայքէջերը: Նման կերպ հաքերներն իրենց աջակցությունն են հայտնել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պահանջող ցուցարարներին:
Թուրքական Hurriyet թերթի փոխանցմամբ՝ Anonymous-ի կողմից Youtube-ում տեղադրված տեսանյությում ասվում է. «Էրդողանը պետք է հիշի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագրի մասին և հրաժարական տա, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել»:
Ստամբուլում արդեն հինգերորդ օրն է՝ բողոքի ակցիաներ են անցկացվում: Ցուցարարները բողոքում են Գեզի այգու փոխարեն առևտրի կենտրոն կառուցելու իշխանությունների ծրագրերի դեմ: