Home / Հայաստան / Հայաստանը 2013-ին Վրաստանից ավելի շատ ապրանք է ներմուծել, քան արտահանել

Հայաստանը 2013-ին Վրաստանից ավելի շատ ապրանք է ներմուծել, քան արտահանել

Վրաստանում արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2013 թվականին շարունակում են անկում ապրել, գրում է Грузия Online-ը:

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ ամենախոշոր առևտրային գործընկերների առաջին տասնյակի մեջ մտնող երկրներից Վրաստանը դրական առևտրային հաշվեկշիռ է գրանցել Հայաստանի (արտահանումը հունվար-ապրիլ ամիսներին կազմել է $93 մլն, ներմուծումը՝ $21 մլն) և Ադրբեջանի հետ (արտահանումը $209 մլն, ներմուծումը` $189 մլն):

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին արտաքին ապրանքաշրջանառությունը Վրաստանում կազմել է $3 մլրդ, ինչը 4%-ով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Արտահանումն աճել է 8%-ով և հասել $785 մլն-ի, սակայն ներմուծումը նվազել է 8%-ով՝ իջնելով մինչև $2,22 մլրդ:

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերներն են եղել Թուրքիան (որի հետ արտաքին ապրանքաշրջանառությունը հասել է $437 մլն-ի), Ադրբեջանը ($398 մլն) և Ուկրաինան ($225 մլն):

Վրաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է $21 մլն, ներմուծումը՝ $146 մլն: