Երեկ երեկոյան Երևանի Ջրվեժ թաղամասի երթևեկությունը պարալիզացված էր, Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները փակել էին փողոցները, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Համաձայն թերթի, փողոցների և տարածքի վերահսկման ֆունկցիան, ինչպես միշտ, ապահովում էր ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը՝ Կրակեմ Հրաչը:
«ՉԻ»-ն տեղեկացել է, որ Սերժ Սարգսյանը հրավիրված է եղել Ջրվեժի «Ալգա» ռեստորան՝ քեֆի: Թե ով է եղել հրավիրող կողմը՝ թերթին չի հաջողվել ճշտել: