Եվրախորհրդարանի պատգամավորները Թբիլիսիում մայիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ արդարադատություն են պահանջում: Այդ մասին հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Եվրախորհրդարանում Կանաչների կուսացկության ներկայացուցիչ Ուլրիկե Լունաչեկը:
«Մենք մտահոգված ենք Վրաստանի պես երկրում տեղի ունեցած բռնությունների դեպքերով: Իհարկե, մենք դա չէինք սպասում: Ողջունելի է, որ իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են տեղի ունեցածը: Անհրաժեշտ է, որ բռնության դիմածները դատարանի առաջ կանգնեն, և արդարադատություն պետք է իրականացվի: Բացի դա, մենք տեսնում ենք, որ ատելությունը աճում է ոչ միայն ԼԳԲՏ ներկայացուցչների հանդեպ, այլև ազգային և կրոնական փոքրամասնությունների»,- Լունաչեկի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը:
Միաժամանակ, Եվրախորհրդարանի ներկայացուցիչը Վրաստանին խորհուրդ է տվել երկրում մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափանիշներ ներդնել:
«Երբեմն մարդիկ կարծում են, որ Եվրամիության պահանջը վերաբերում է ԼԳԲՏ իրավունքներին: Դա մասամբ այդպես է, դա խտրականության դեմ օրինագծի մի մասն է, սակայն ԼԳԲՏ մարդիկ գոյություն ունեն բոլոր երկրներում, այդ թվում՝ Վրաստանում: Նրանք գույություն են ունեցել պատմության ամբողջ ընթացքում: Հաշվի առնելով, որ ինքս էլ պատկանում են նրանց թվին՝ ես լավ եմ հասկանում՝ որքան կարևոր է այդ մարդկանց համար ապրել ազատ և այնպես ինչպես իրենք են ընտրել», – հայտարարել է Լունաչեկը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Թբիլիսիի կենտրոնում հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ միաջազգային օրվան նվիրված ակցիայի ժամանակ ԼԳԲՏ ակտիվիստները ֆիկիական բռնությունների են ենթարկվել: