Ապրիլի 9-ին Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Ազգային ժողովի հատուկ նիստին չմասնակցելու համար խորհրդարանի ղեկավարությունը պատգամավորների աշխատավարձերից պահումներ է արել: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Պատգամավորներն ԱԺ-ի ղեկավարության որոշման մասին իմացել են աշխատավարձը ստանալու պահին:
Թերթը հիշեցնում է, որ ապրիլի 9-ին ԱԺ հատուկ նիստում տեղի էր ունենում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը:
«ՀԺ»-ի թղթակցի գրավոր հարցմանը, թե այդ նույն պատճառաբանությամբ քանի՞ պատգամավորի աշխատավարձից է պահվել, որքա՞ն գումար է պահվել, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանը խոստացել է պատասխանել այսօր: