Սպորտի նախարար Յուրի Վարդանյանին չի հաջողվել ավարտին հասցնել սկսած գործը և քանդել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի աշխատասենյակը, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Թերթը հիշեցնում է, որ պաշտոնը ստանձնելուց օրեր անց նա հրահանգել էր քանդել այն և դարձնել նախարության խորհրդակցությունների սենյակ:
«Ավելին՝ խոսվում էր, որ Վարդանյանն իր ձեռքով էր պոկել սենյակի ցուցատախտակը։ Երեկ տեղեկացանք, որ ամեն ինչ վերադարձրել են ելման դրություն՝ նորոգումը դադարեցված է, ցուցատախտակը՝ փակցված իր տեղում։ Ասում են՝ Ծառուկյանն իր դժգոհությունն է հայտնել Սերժ Սարգսյանին, վերջինն էլ կանխել է պրոցեսը», – գրում է թերթը։
Նշենք, որ դեռևս մայիսին «Հայկական ժամանակ օրաթերթի լրագրողը հարցրել էր Վարդանյանին, թե արդյոք աշխատասենյակը քանդելու հետ կապված իր և Ծառուկյանի միջև խնդիր չի առաջանա, ինչին Վարդանյանը պատասխանել էր. «Ձեր կարծիքով, եթե խնդիր պիտի առաջանա, նման քայլի կգնայի՞»:
Լուսանկարը՝ Aravot.am