հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Վրաստանում սգո օր է հայտարարված

Վրաստանում սգո օր է հայտարարված

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հունիսի 7-ը հայտարարել է Աֆղանստանում զոհված զինծառայողների սգո օր: Երկրի ղեկավարի համապատասխան կարգադրությունը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքում:

Երկրի ամբողք տարածքում հունիսի 7-ին կիջեցվեն պետական դրոշները:

Աֆղանստանում ISAF անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում ծառայող 7 վրացի զինվորներ մահացել են երկրում ահաբեկչական հարձակման ժամանակ: Այս մասին հունիսի 6-ի երեկոյան հայտարարել է Վրաստանի Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար, գնդապետ Իրակլի Ձնելաձեն, հաղորդում է News-Georgia-ն:

Ձնելաձեի խոսքով՝ Գիլմենդ նահանգում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում: Մահապարտ-ահաբեկիչը վրացական  ռազմակայանում պայթեցրել է բեռնատար մեքենա, որի հետևանքով մահացել են զինծառայողները: Դեպքից անմիջապես հետո  տեղեկություններ ստացվեցին 6 մահացածների մասին, ավելի ուշ հայտնի դարձավ ևս մեկ զինվորի մահվան մասին, ում պայթյունից հետո փնտրում էին ավերակներում: Ահաբեկչության ժամանակ վիրավորվել է 9 մարդ:

Վրացական ռազմական ներկայացուցչությունը Աֆղանստանում ISAF ուժերի կազմում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 2009 թվականի օգոստոսից: 4 տարիների ընթացքում երկրում մահացել է 29 վրացի զինծառայող: Պաշտպանության նախարարության տվյալներով՝ Աֆղանստանում ծառայություն են իրականացնում 1545 վրացի զինծառայողներ: