ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ Փարիզում համատեղ բիզնես է հիմնել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, վերջերս մեկնել է Ֆրանսիա՝ բիզնեսի հետ կապված ներդրումային փաստաթղթերը ստորագրելու համար: Ըստ թերթին հասած տեղեկությունների՝ Աբրահամյանն ու Խաչատրյանը ցանկանում են հյուրանոց բացել:
«Ժողովուրդ»-ը համատեղ բիզնեսի հարցով դիմել է ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Գոհար Պողոսյանին:
«Դրանք սուտ տեղեկություններ են և չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է Գոհար Պողոսյանը: