Home / Հայաստան / Լրագրողներին ծեծած ադրբեջանցի ոստիկաններն ազատվել են աշխատանքից

Լրագրողներին ծեծած ադրբեջանցի ոստիկաններն ազատվել են աշխատանքից

Ադրբեջանի մայրաքաղաքի պարեկային ծառայության երկու աշխատակիցներ պատժվել են հունիսի 3-ի ակցիայի ժամանակ լրագրողներին ծեծի ենթարկելու համար: Դեպքը տեղի է ունեցել Նիզամի փողոցի վրա՝ ի աջակցություն Թուրքիայի բողոքների անցկացվող ակցիայի ժամանակ:

Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից Turan-ին տեղեկացրել են, որ երկու ոստիկաններն էլ ազատվել են աշխատանքից:

Contact.az-ը հիշեցնում է, որ ֆիզիկական ճնշման են ենթարկվել Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտի աշխատակիցներ Ռասիմ Ալիևն ու Մեհման Գուսեյնովը:

Սա Ադրբեջանում նման առաջին դեպքն է: Ներգին գործերի նախարարությունը, սակայն,  դեռևս պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել. ոստիկանների անունները չեն հրապարակվել ու չի հայտարարվել՝ ինչու են ոստիանները պատժվել, նշում է պարբերականը: