Մոտ ապագայում Հայաստանում թանկանալու է ջրի սակագինը: «Երևանջուր» ընկերությունը ջրի գինը թանկացնելու հայտ է ներկայացրել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ջրի 1 խորհանարդ մետրի դիմաց ֆիզիական անձինք վճարելու են 200-ից դրամից ավել, մինչդեռ ներկայումս սակագինը 174 դրամ է:
Հարցի շուրջն հանձնաժողովում քննարկումը տեղի կունենա այսօր:
«Ուշագրավն այն է, որ իշխանությունները գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումից հետո փորձել են այս լուրը հնարավորինս գաղտնի պահել, որպեսզի հասարակությանն այդ վատ լուրերը մատուցեն «փուլային տարբերակով»՝ մաս առ մաս», – եզրափակում է թերթը:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի և էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշում է կայացրել: Մեկ կիլովատ էլէներգիան ցերեկային ժամերին 30-ից կդառնա 38 դրամ, գիշերային ժամերին՝ 25-ից 28, իսկ գազի մեկ խորհանարդ մետրը բնակչության համար կարժենա 156 դրամ: