Երեկ ժամը 23:02-ին Թուրքիայի տարածքում՝ Վան քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևելք, 4.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել, հայտնում է ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը:
Նշենք, որ հունիսի 10-ին Վանում ևս 2 երկրաշարժ էր գրանցվել 4 և 3.6 մագնիտուդով, որի ցնցումները Հայաստանում նույնպես չէին զգացվել: