Home / Հայաստան / Բիզնեսմենը որոշել է Հայաստան վերադառնալ. հայրենիքում սկսվել են խնդիրները

Բիզնեսմենը որոշել է Հայաստան վերադառնալ. հայրենիքում սկսվել են խնդիրները

15 տարի Գերմանիայում ապրելուց հետո Աշոտը որոշել է վերադառնալ Հայաստան մշտական բնակության: Բայց դա այդքան էլ հեշտ չէր, որքան կարելի էր ենթադրել: Ավելին՝ նա խնդիրներ է ունեցել այն պատճառով, որ մնացել է Հայաստանի քաղաքացի, չնայած հնարավորություն ունեցել է Գերմանիայի քաղաքացիություն ստանալ:

Epress.am-ի թղթակիցը Աշոտի հետ հանդիպել է Երևանի կենտրոնում գտնվող սրճարաններից մեկում: Նա 40 տարեկան է: Ընկերները խորհուրդ են տվել հոդվածում ազգանուններ չհնչեցնել, քանի որ վախենում են, որ մաքսատան հետ կապված խնդիրները կավելանան:

Գերմանիայում Աշոտը ռեստորանային բիզնեսով էր զբաղվում: 2013 թվականին նա 15 տարվա աշխատածը բեռնատար մեքենա է լցրել և ուղարկել է Երևան, որտեղ ծրագրում է նույն բիզնեսը սկսել: Հայրենիք վերադառնալով՝ Աշոտը պարզել է, որ մաքսայինը թույլ չի տալիս ապրանքները ներկրել: Աշոտին ասել են, որ եթե ինքը Գերմանիայի քաղաքացի լիներ, ապա մաքսազերծման կարգն ավելի հեշտ կլիներ, իսկ Հայաստանի քաղաքացիություն ունենալու դեպքում նա յուրաքանչյուր ապրանք պետք է հայտարարագրի առանձին՝ լուցկուց մինչև սպասք ու հեռուստացույց:

Հաշվի առնելով գերմանական փորձը՝ Աշոտը որոշել է օրինական ճանապարհով գնալ, և մաքսազերծումը շաբաթներ է տևել: Նրանք խորհուրդ են տվել դիմել Սփյուռքի նախարարություն, որն իրականացնում է «Արի տուն» ծրագիրը: Սակայն այնտեղ էլ ասել են նույնը, ինչ մաքսայինում՝ Եվրամիության երկրի անձնագիր ունենալու դեպքում ընթացակարգն կհեշտանար, իսկ Հայաստանի քաղաքացին պետք է վճարի առանց բացառության բոլոր տուրքերը: Աշոտը վճարում է: Հայաստան գալու մասին նա առայժմ չի ափսոսում: