Երեկ 21.10-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոցմինդա քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվել է է 10 կմ խորության վրա: Ինչպես հայտնում է ԱԻ նախարարությունը, Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Այսօր վաղ առավոտյան՝ 04:48-ին, Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Թովուզ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ, հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա:
Ըստ ԱԻ նախարարության նախնական տեղեկատվության՝ երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի արևելյան շրջանում` 2-3 բալ ուժգնությամբ: