Home / Հայաստան / ՀՔԾ և Դատախազության աշխատակիցների նոր համազգեստները բյուջեի վրա 93 միլիոն «կնստեն»

ՀՔԾ և Դատախազության աշխատակիցների նոր համազգեստները բյուջեի վրա 93 միլիոն «կնստեն»

Առաջիկայում իրենց առանձին համազգեստն ու տարբերանշանը կունենան ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդգրկված է ՀՔԾ ծառայողների համազգեստի ու տարբերանշանի նկարագիրն ու կրելու կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը: Նոր համազգեստ ու տարբերանշան կունենան նաև Դատախազության աշխատակիցները։

«Ժողովուրդ»-ը նշում է, որ ՀՔԾ և Դատախազության աշխատակիցների նոր համազգեստները ՀՀ պետական բյուջեի վրա «կնստեն» մոտ 93 մլն դրամ։