Ռուսաստանյան «Աերոֆլոտ» ավիաընկերությունը խաբել է քաղաքացի Էդգար Ներսիսյանին: Այս մասին Ներսիսյանը պատմել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում՝ նշելով, որ ինքը Երևան-Մոսկվա-Գուանջոու (Չինաստան) ուղղությամբ տոմս է գնել, մեկնել ու բարեհաջող վերադարձել է Երևան, սակայն Չինաստանից արված մոտ 4-5 հազար ԱՄՆ դոլարի գնումները մինչ օրս տեղ չեն հասել:
«Էդգարի փոխանցմամբ՝ իր ծանրոցը հանձնել է ավիաընկերությանը, որպեսզի վերադարձից հետո Երևանում ստանա։ Սակայն մայիսի 27-ից մինչև օրս «Աէրոֆլոտ»–ը քաղաքացուն պատկանող իրերը չի կարողանում «գտնել»: Իսկ ամենազավեշտալին այն է, որ 5000-դոլարանոց ծանրոցի դիմաց ընկերությունն առաջարկում է 200 դոլարի փոխհատուցում»,- գրում է թերթը:
Երեկ ողջ օրվա ընթացքում «Ժողովուրդ»-ը փորձել է ընկերությունից մեկնաբանություն ստանալ, սակայն չի կարողացել դա անել:
Ընկերությունից Զառա ներկայացած կինն ասել է, թե իրենց փոխտնօրեն Արսեն Ալեքսանյանն առաջարկում է քաղաքացուն գնալ և նամակ գրել։
Սակայն տուժողը չի ցանկանում դաանել, քանի որ նամակ գրեուց հետո պետք է ստանա ընդամենը 200 դոլարի փոխհատուցում: