Եթե Ադրբեջանի առաջնորդը հայտարարում է, որ Հայաստանն ու հայերն իրենց թիվ մեկ թշնամին են, ինչպիսի՞ արձագանք կարելի է ակնկալել: Ինչպես փոխանցում է «168 ժամ» պարբերականը, երեկ ԵԽԽՎ ամառային նստաշրջանում նման կերպ է արտահայտվել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ում պատվիրակներից մեկը խնդրել է մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները չեն կարող միասին գոյակցել:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Նալբանդյանին հարցրել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության, մասնավորապես, Տիգրան Առաքելյանի մասին:
Նալբանդյանը պատասխանել է, որ դա ԵԽԽՎ-ի քննարկելիք հարցը չէ, և խորհուրդ է տվել սպասել մինչև Առաքելյանի գործով դատական գործընթացի ավարտը, քանի որ Վճռբաեկ դատարանից գործը փոխանցվել է Վերաքննիչ դատարան: