ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապրիլին ՀՀ պետական բյուջեից մոտ 1 մլն դրամ է տրամադրել սպորտային ապրանքներ գնելու համար, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ֆուտբոլային առաջնություն է կազմակերպել իր աշխատակիցների համար և դրա ծախսերը հոգացել է հենց հարկատուների հաշվին։
«Ընդ որում, ՊԵԿ-ն իր գնումները կատարել է բավական թանկ խանութից՝ «Կուլինարի դիսթրիբյութորս» ՍՊԸ-ին պատկանող «Մեգա սպորտ» խանութների ցանցից։ Բացի դա, նույն խանութից ՊԵԿ-ը պարգևատրման 3 գավաթի համար վճարել է ավելի քան 63 հազար դրամ։ Մինչդեռ նույն ապրանքները մի քանի անգամ էժան գներով ՊԵԿ-ը կարող էր գնել այլ խանութից կամ տոնավաճառից։ Այսպիսով՝ հարկային ծառայությունը մարդկանց «կաշին քերելով» բերում, պետբյուջեում գումարներ է մուտքագրում, որպեսզի հետո հանուն իր հաճույքի կազմակերպված մի խաղի համար միլիոնավոր դրամներ դուրս գրի», – գրում է թերթը։
Նշենք, որ «Մեգա սպորտ» խանութների ցանցը պատկանում է Գագիկ Խաչատրյանի ընտանիքին: