«Նաիրիտ» գործարանից յուրացումներ կատարելու դեպքի առնչությամբ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչությունում նախապատրաստվում են նյութեր, որոնց արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ։ Այս մասին «168 ժամ» պարբներականին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ ի պատասխան այն հարցի, թե ե՞րբ է նախատեսվում ավարտել «Նաիրիտի» գործի քննությունը։
Թերթի տեղեկություններով՝ այս գործում ներգրավված քննիչներին համապատասխան շրջանակներից հրահանգել են «Նաիրիտի» գործը որևէ հիմնավորմամբ կոծկել։
«Դա պատահական չէ, քանի որ «Նաիրիտի» գործի հետ կապված շրջանառվում են ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, և, եթե օբյեկտիվ քննություն իրականանա, կարող են տեղի ունենալ սկանդալային ձերբակալություններ»,– գրում է թերթը։
Ավելի վաղ «168 ժամ»-ը գրել էր, որ «Նաիրիտում» հասունացող սկանդալը կարող է կապված լինել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: