«Սևան» քրեակատարոդական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը երրորդ օրն է՝ ի նշան բողոքի կարել է իր աչքերն ու բերանը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գալստյանը այդ քայլին դիմել էր նաև մի քանի օր առաջ, սակայն կալանավորին այդ օրերին այցելել էին Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակից և նրանց հետ զրույցից հետո Գալստյանը քանդել էր կարերը։ Սևան ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել կալանավորին, որը, դրանից հետո կրկին դիմել է բերանը և աչքերը կարելու կալանավորների մեջ բողոքի ընդունված միջոցին։
«ՉԻ»-ն գրում է, որ «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալն աչքի է ընկնում «կալանավորներին ծեծի միջոցով դաստիարակելու սովորությամբ ու այդ մեթոդը մերթընդմերթ կիրառում իրեն դուր չեկող կալանավորների նկատմամբ»:
Թերթը փորձել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հարցի կապակցությամբ մեկնաբանություններ ստանալ, սակայն վերջինս չլսելով հարցը մինչև վերջ, արագ նստել է իր ծառայողական մեքենան և հեռացել է: