Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Գոռ Ղլեչյանը հերքում է, որ «Սևան» քրեակատարոդական հիմնարկում գտնվող Հայկ Գալստյանը որպես բողոքի ակցիա կարել է բերանն ու աչքերը:
Epress.am-ի հետ զրույցում Ղլեչյանն ասել է, որ դատապարտյալը երեք օր առաջ կարել էր միայն աչքերը՝ ներկայացնելով «անօրինական պահանջներ», սակայն հետո կարերը քանդել է և այլևս նման քայլի չի դիմել:
Մեր այն հարցին, թե ինչ «անօրինական պահանջների» մասին է խոսքը, Ղլեչյանը պատասխանել է, որ չի կարող ասել, «քանի որ աշխատանքային օր չէ», և խնդրել է այդ հարցով իրեն դիմել երկուշաբթի:
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթն իր այսօրվա համարում գրել էր, որ Գալստյանը նորից դիմել է աչքերը և բերանը կարելուն այն բանից հետո, երբ «Սևան» ՔԿՀ-ի պետի տեղակալ Վարդան Նազարյանը ՄԻՊ ներկայացուցիչների հեռանալուց հետո դաժան ծեծի է ենթարկել իրեն: