Խորվաթիան պաշտոնապես դարձավ Եվրամիության 28-րդ անդամը. երկրի մայրաքաղաք Զագրեբում, մեծ թվով մարդկանց մասնակցությամբ, անցկացվում են տոնակատարություններ, հայտնում է BBC-ի ռուսաստանյան ծառայությունը:
Հանդիսավոր ելույթներից հետո նվագախումբը կատարեց Բեթհովենի Իններորդ սիմֆոնիայից «Ուրախության ներբողը»՝ Եվրամիության պաշտոնական օրհներգը:
Հավաքվածների առջև ելույթներով հանդես են եկել Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչը և Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես պետք է ներկա գտնվեր արարողությանը, սակայն հրաժարվել էր մասնակցությունից զբաղվածության պատճառով:
Հուլիսի 1-ի կեսգիշերին սահմանամերձ կետերում խորվաթական զինանշանների և դրոշների կողքին հայտնվել է Եվրամիության սիմվոլիկան, իսկ մաքսային ծառայողները Եվրամիության մյուս երկրների սահմանները հատող ապրանքների համար դադարել են տուրքեր գանձել:
Սակայն Խորվաթիան դեռևս չի պատրաստվում նեմուծել եվրոն և չի դառնա Շենգենյան գոտու մասը: