Home / Հայաստան / Դավթաշեն գյուղում թունավորման պատճառը ջուրն էր

Դավթաշեն գյուղում թունավորման պատճառը ջուրն էր

Առողջապահության նախարարության կողմից Արագածոտնի մարզի Դավթաշեն գյուղում կատարած բակային համայցերի արդյունքում պարզվել է, որ թունավորման հավանական պատճառը խմելու ջրի գործոնն է: Այս մասին հաղորդում է նախարարության կայքը:

Բակային այցերի ընթացքում հայտնաբերվել է մկանային ցավերի, փսխման և սրտխառնոցի գանգատներով 75 անձ: Նրանց մոտ այդ երևույթները հիմնականում տևել են մի քանի ժամ և առանց բուժական որևէ միջամտության անցել: Մեկ հիվանդ հոսպիտալացվել է «Թալինի» բժշկական կենտրոն: Ներկայումս վիճակը բավարար է և մոտ ժամանակներս դուրս կգրվի:

Երեկվա դրությամբ հիվանդների թիվը երեքն է: Իրականացվում են ջրի, ինչպես նաև հիվանդների կենսաբանական նյութի լաբորատոր հետազոտություններ: