Արարատի մարզում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գերդաստանին պատկանող կալվածքներն ամռան ամիսներին իսկական պատուհաս են դառնում Արարատի մարզի գյուղերի համար, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մարզում խմելու ջրի պակաս կա։ Թերթը նշում է, որ, մասնավորապես, Արմաշ, Սուրենավան գյուղերում արդեն 10 օր է՝ բնակիչները ջուր չունեն, այն մատակարարվում է լավագույն դեպքում շաբաթը 1 անգամ, 30-40 րոպեով։
«Բանն այն է, որ Աբրահամյանների մոտ 100 հեկտար հողերին ոռոգման ջրի ծավալները չեն բավարարում, և այդ նպատակով նաև խմելու ջուրն է օգտագործվում», – եզրափակում է թերթը։