ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Հայաստանի քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից՝ հաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները: Այս մասին ասված է երեկ երեկոյան ՀՀ ԱԳ կողմից տարածած հայտարարության մեջ:
Նշենք, որ հունիսի 30-ից Եգիպտոսի տարբեր քաղաքաներում հարյուր հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ պահանջելով Եգիպտոսի նախագահ Մոհամեդ Մուրսիի հրաժարականը: Վերջին օրերի ընթացքում բախումներ են գրանցվել ցուցարարների և ոստիկանների միջև, կան զոհեր և վիրավորներ:
«Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևէխնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157»,- նշում է ՀՀ ԱԳ նախարարությունը: