Հուլիսի 1-ից Վրաստանը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների համար միակողմանիորեն վիզային ռեժիմ է սահմանել:
2010 թվականի նոյեմբերին՝ Իրանի արտգործնախարարի՝ Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Վրաստանն ու Իրանը ստորագրեցին ազատ վիզային ռեժիմի վերաբերյալ պայմանագիր:
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2011 թվականի նոյեմբերի վերջին և նպաստել Իրանից Վրաստան այցելուների քանակի աճին. եթե 2010 թվականին այցելուների թիվը կազմել էր 21300 մարդ, ապա 2012 թվականին իրանցի այցելուների թիվը գերազանցել էր 89600-ը:
2013 թվականի հուլիսի 1-ից Իրանի քաղաքացիները ստիպված կլինեն վրացական վիզաներ ստանալ, սակայն Իրանը Վրաստանի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը դեռևս չեղյալ չի հայտարարել: