Վրաստանը Հայաստանի հետ կարգավորելու շատ հարցեր ունի: Այս մասին երեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:
«Եվ սա վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններին, այնպես որ, մենք քննարկում ենք մեր երկկողմ հարաբերություններին վերաբերող խնդիրները»,- Իվանիշվիլիի խոսքերն է փոխանցում Georgia Online-ը:
Իվանիշվիլին նման պատասխան է տվել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի՝ Վրաստանի կառավարության անդամների՝ Երևան հաճախակի կատարվող գործուղումների մասին հարցին:
Կարճ ժամանակահատվածում Հայաստանում արդեն եղել են Վրաստանի Պաշտպանության և Ներքին գործերի նախարարները, ինչպես նաև գլխավար դատախազը: