Home / Հայաստան / Բրիտանիայի դեսպանը կռահում է՝ ինչու դատապարտյալները բանտից չեն բողոքել

Բրիտանիայի դեսպանը կռահում է՝ ինչու դատապարտյալները բանտից չեն բողոքել

Մեծ Բրիտանիայի դեսպանը հայկական բանտ այցելելուց հետո մատնանշել է խնդիրները: Նրա համոզմամբ՝ Հայաստանում պետք է պատժի այլընտրանքային ձևեր մշակվեն:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչն այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ  կատարած այցից հետո հանդիպել են լրագրողների հետ՝ կիսվելու իրենց տպավորություններով:

Դեսպանն առանձնացրել է երկու խնդիր՝  այն, որ բանտը տեղայակված է խորհրդային, վատ վիճակում գտնվող շենքում, որտեղ բավարար տեղ չկա բոլոր կալանավորների համար, և նրանք հերթով են քնում կամ զբոսնում, և այն, որ  բանտում շատ էին մարդիկ, ովքեր դեռ դատապատիժ չէին ստացել: Դեսպանը կարծիք է հայտնել, որ ամեն երկիր պետք է ուշադիր լինի կալանքի տակ գտնվող մարդկանց հանդեպ, ում մեղքն ապացուցված չէ, և պետք է ազատազրկմանը դիմի  այն դեպքերում, երբ անձի ազատության մեջ մնալը վտանգ է դառնում, և որ պետք է մշակվեն պատժի այլընտրանքային ձևեր:

Կարեն Անդրեասյանը, ամփոփոխելով իրենց այցը «Նուբարաշեն», լրագրողների միջոցով հանրությանն է փոխանցել ցմահ դատապարտյալ Ստեփանի խոսքերը: Նա ասել է, որ ցմահ ազատազարկվածների դեպքում իրավիճակը նման կերպ չի կարող շարունակվել և կարող է պայթել, ինչպես ինքնասպանության դեպքերում:  Ըստ Անդրեասյանի՝ դատապարտյալը նկատի է ունեցել ոչ միայն կեցության ծանր վիճակը, այլև հասարակության անտարբերությունը: «Մենք մոռանում ենք, որ դատական համակարգի անկատարության պարագայում նման ծանր իրավիճակում կարող է հասնել ամեն մեկը»,- ասել է Անդրեասյանը:   

Բանախոսները նշել են, որ դատապարտյալների հետ հանդիպմանը որոշ մարդիկ չէին մասնակցել, քանի որ իրենց քնելու հերթն էր, ընդհանուր առմամբ՝ դատապարտյալների բողոքները վերաբերել են ոչ թե բանտի ադմինիստրացիային, այլն դատարաններին: Դեսպանը, այնուամենայնիվ, հարկ է համարել ասել, որ հանդիումը հսկում էին մի քանի ՔՀԿ-ի աշխատակիցներ, և հնարավոր է, որ նրանց ներկայությամբ կալանավորները կաշկանդվում էին:

Կարեն Անդրեասյանը խոսել է նաև Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ գրասենյակի հրատարակած զեկույցից: ՄԻՊ-ը հիշեցրել է, որ 2013 թվականի պետբյուջեյի քննարկմանը Կառավարությունը մերժել է Անդրեասյանի առաջարկը՝ ավելացնել ՄԻՊ-ի գումարները ՔՀԿ-ներ այցերն ավելացնելու համար, և գումարը տրամադրել է դեսպանատունը:  

Հետազոտությունը ցույց է տվել ՔՀԿ-ների արդեն հայտնի հիմնահարցերը՝ գերբնակեցում, պահպանման պայմանների վատ վիճակ, զբոսանքի հնարավորության սահմանափակում, հացադուլ հայտատարելու դեպքեր և այլն:  Ըստ Անդրեասյանի՝ այս զեկույցի «նորությունը» խախտումների ծավալների մեծացումը կամ փոքրացումն է: 

Անդրեասյանն անդրադարձել է ինքնախեղման դեպքերին և դրանց՝ Արդարադատության նախարարության տված այն գնահատականին, թե այդ քայլին դիմած մարդիկ «անօրինական պահանջներ ունեն»: Անդրեասյանն ասել է, որ նման սառը պատասխանով, հավանաբար, նկատի ունեն այն, որ դատապարտյալները, բերանը, աչքը կարելով, բողոքում են ոչ թե ՔՀԿ-ից, այլ իրենց դեմ ընդունված դատավճռից: Անդրեասյանի խոսքով՝ օրինակ, սխալ է 18-21 տարեկանում հանցանք կատարած մարդուն ցմահ դատապարտել, իսկ դատապարտյալը պետք է հնարավորություն ունենա 5 տարի լավ իրեն դրսևորելու դեպքում  պատժի վերանայում ստանալ: Անդրեասյանը տեղեկացրել է, որ այժմ կա մոտ 20 ցմահ դատապարտյալ, ով դատվել է 20 տարեկանից փոքր տարիքում:

Լուսանկարը՝  hcav.am