Ռուստամ Իբրագիմբեկովը՝ Ադրբեջանում ընդդիմության կողմից առաջադրված նախագահի միասնական թեկնածուն, հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից, որպեսզի մասնակցի ընտրություններին, հայտնում է Interfax-ը:
«Ես ծննդյանս օրվանից Ադրբեջանի քաղաքացիություն եմ ունեցել»,- նշել է Իբրագիմբեկովը:
Հայտնի ռեժիսորը նախագահի թեկնածու է առաջադրվել հուլիսի 2-ին՝ Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի նիստի ժամանակ: Նիստի մասնակիցները նաև անցումային շրջանի մասին հուշագիր են ընդունել: Փաստաթղթի համաձայն՝ ընդդիմության միասնական թեկնածուն ընտրվելու դեպքում պարտավորվում է այդ պաշտոնում գտնվել երկու տարի:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին: Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն արդեն առաջադրել է նախագահի իր թեկնածուին: Դա գործող նախագահ Իլհամ Ալիևն է: