Հուլիսի 4-ին ուշ երեկոյան 51-ամյա Խաչատուր Ղալեչյանը բենզինով լի շշով մոտեցել է ՀՀ գլխավոր դատախազության շենքին, այն լցրել է դռան վրա և հրդեհել: Այս մասին գրում է news.am-ը:
Քիչ անց դեպքի վայր են ժամանել իրավապահները: Նրանց հաջողվել է արագ հանգցնել հրդեհը, իսկ տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Կայքը նշում է, որ Ղալեչյանը տարածքի խնդիր է ունեցել, որի պատճառով դատական գործընթացների մեջ է եղել և իր դեմ վճիռ է կայացվել: Դատական քաշքշուկներից հետո նա պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպել: