Home / Հայաստան / Գազի թանկացումը կարող է փոխադրողների գործադուլի պատճառ դառնալ

Գազի թանկացումը կարող է փոխադրողների գործադուլի պատճառ դառնալ

Տրասպորտային ընկերությունները պետությունից ուղեվարձի գնի բարձրաձում կամ հարկերի նվազում են ակնկալում: Այլապես նրանք պատրաստ են գործադուլ անել:

Եթե գազի թանկացումից հետո հանրային տրանսպորտի վարձերը չթանկացնեն կամ Տրանսպորտի և կապի նախարարության կողմից առաջացած խնդիրներին այլ լուծում չտրվի, Հայաստանում գործող 60-65 փոխադրող կազմակերպություններ կլուծարվեն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի փոխադրող կազմակերպությունների միության համանախագահ Վարդան Փանոսյանը:

Նրա խոսքով՝ փոխադրողները մտադիր են գործադուլ անել, եթե գալիք ամսվա ընթացքում չլուծվեն իրենց խնդիրները` գազի թանկացման հետ կապված:   

«Հասարակությունը, առաջին հերթին, պետք է տեղեկանա, որ մենք չենք ուզում տրանսպորտի գինը բարձրացնել: Մենք ուղղակի եկել ենք ասելու, որ գնում ենք լուծարման, եթե մեկ ամսում կառավարությունն ու տրանսպորտի նախարարությունը իրավիճակը չշտկեն»,- նշել է Փանոսյանը:

Լուծումը, Փանոսյանի խոսքով, առաջին հերթին հարկերի նվազում է ենթադրում: