Home / Հայաստան / Զինծառայողի դին գտել են կախված վիճակում. պաշտոնական

Զինծառայողի դին գտել են կախված վիճակում. պաշտոնական

Հունիսի 5-ին, ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի տարածքում գտնվող հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Գաբրիել Լալազարյանի  դին: Այս մասին հաղորդում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:  

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):

ՊՆ-ն նշում է, որ կատարվել են քննչական անհետաձգելի գործողություններ, նշանակվել  է դիակի դատաբժշկական փորձաքննություն: