Home / Հայաստան / Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ են հայտնաբերել, դեպքի տեսանյութը մոնտաժվել է. փաստաբան

Սուրիկ Խաչատրյանի որդու արյան մեջ թմրանյութ են հայտնաբերել, դեպքի տեսանյութը մոնտաժվել է. փաստաբան

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը պնդում է, որ չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատկեր է, քան այն տեսանյութը, որը ներկայացվել էր հանրությանը:

«Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Հայկ Ալումյանը նշել է, որ տեսանյութը շատ հետաքրքիր ձևով է կտրտված, որ «բոլորովին ուրիշ տպավորություն ստծեղվի և համահունչ լինի զինդատախազի (Գևորգ Կոստանյան-խմբ.) սկզբնական հայտարարություններին»:

«Հենց առաջին պահից, երբ Ավետիք Բուդաղյանն է այդտեղ գտնվում ու նրա վրա հարձակվում են, հետո, երբ եղբայրները հեռանում են, այդ պահից էլ նրանց ուղղությամբ սկսվում են կրակոցներ, մինչև վերջ։ Շատ պարզ երևում է, որ և սկզբնական հարձակումը, ձեռքերով հարվածելը, քաշքշելը, և հետո էլ կրակելը, բոլորը սկսվել է միանշանակ մյուս կողմից։ Երկու կարծիք չի կարող ունենալ այն մարդը, ով մի անգամ նայել է տեսանյութը»,– ասել է Ալումյանը։

Ալումյանը նաև հաստատել է այն տեղեկատվությունը, թե Սուրիկ Խաչատրյանի որդու՝ ձերբակալված Տիգրան Խաչատրյանի արյան մեջ փորձագիտական եզրակացությամբ թմրանյութ են հայտնաբերել:

Հայկ Ալումյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: