Սամցխե-Ջավախեթի հայաբնակ շրջանի «Վրացական երազանքի» ակտիվիստները դժգոհ են ներկայիս իշխանությունների գործողություններից և մտադիր են այդ կապակցությամբ բողոքի ակցիա անցկացնել, հաղորդում է Georgia Online կայքը՝ հղում կատարելով Ախալքալաքում իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ հուլիսի 13-ին, ժամը 11:00-ին Ախալքալաքում ծրագրվում է բողոքի ակցիա անցկացվել, որի նպատակն է պահանջել վերականգնել արդարությունը:
Հեռուստատեսությամբ ելույթ են ունեցել տեղի ակտիվիստներ Մելիք Ռայիսյանն ու Նորիկ Կարապետյանը, ովքեր բնակչությանը կոչ են արել ցույցի դուրս գալ: Ռայիսյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունը հարցերը լուծում է մարդկանց վախեցնելու ճանապարհով:
Ախալքալաքի բնակիչները դժգոհ են, որ իրենցից շատերը դեռ չեն ստացել գյուղատնտեսական երաշխավորագրեր: Նրանք իրենց դժգոհությունն են հայտնում նաև ջրաչափերի տեղադրման և պարեկային ոստիկանության վարքագծի վերաբերյալ, որը, իրենց խոսքով, «աջ ու ձախ տուգանում է բնակչությանը»: