Home / Հայաստան / Բաքվի կենտրոնում թռուցիկներն իշխանափոխության կոչ են անում

Բաքվի կենտրոնում թռուցիկներն իշխանափոխության կոչ են անում

Ադրբեջանում իշխանափոխության կոչերը սոցցանցերի գրառումներից և մեկնաբանություններից տեղափոխվել են Բաքվի փողոցներ: Այս մասին գրում է haqqin.az-ը, որը հրապարակել է համապատասխան բովանդակությամբ թռուցիկի լուսանկար:

Կոչը փակցված է «Գյանջլիկ» մետրոյի կայանի տարածքում: Կարմիր թռուցիկի վրա սև տառերով գրված է՝ «Դու՝ իշխանության աղբյուրն ես», «Մի վախեցիր իշխանությունից», «Բողոքիր իշխանության դեմ», «Փոխիր իշխանությունը»: Այս բոլոր կոչերն ուղեկցվում են հսկայական բացականչական նշանով:

Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի կունենան ընթացիկ տարվա հոկտեմբերին: Ներկա պահին ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն խորհրդային և ռուսաստանյան սցենարիստ ու ռեժիսոր Ռուստամ Իբրագիմբեկովն է: Իշխանությունն արդեն երրորդ անգամ առաջադրել է երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: