Վրաստանի ադրբեջանցիների ազգային ասամբլեայի նախագահ Դաշգին Գյուլմամեդովը մտադիր է մասնակցել Վրաստանում նախագահական ընտրություններին:
Ինչպես հայտնում է Haqqin.az-ը՝ հղում կատարելով վրացական ԶԼՄ-ներին, նրա թեկնածությունն առաջադրել է Երիտասարդ դեմոկրատների նախաձեռնող խումբը:
Պարբերականը հիշեցնում է, որ Վրաստանի ադրբեջանցիների ազգային ասամբլեան պնդում է, որ ադրբեջաներենին տրամադրվի պետական լեզվի կարգավիճակ: Ինքը՝ Գյուլմամեդովը, կարծում է, որ Վրաստանում բնակչության թվով երկրորդ ազգն այդ իրավունքն ունի:
Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: